Աղանդեր Բաղադրատոմսեր

Ամենանուրբ կաթնաշոռային աղանդերը ընդամենը 3 րոպեում

Կաթնաշոռային աղանդեր
Եթերային և թեթև աղանդեր՝ ցանկացած առիթի համար:

Բաղադրիչներ

  • 200 գ կաթնաշոռ
  • 100 գ կաթ
  • 1 հատ բանան
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 0.5 թեյի գդալ վանիլին
  • հատապտուղներ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • Կաթնաշոռին ավելացնել շաքարավազը և վանիլինը, և լավ խառնել:
  • Ավելացնել կաթը, և հարիչով խառնել:
  • Բանանը կտրատել, և ավելացնել կաթնաշոռին: Բլենդերով հարել:
  • Եթե խիտ զանգված չի ստացվել, կարող եք ևս 1 բանան ավելացնել, մինչև Ձեր նախընտրած խտությունը ստանալը:
  • Զանգվածը լցնել տարաների մեջ, ձևավորել հատապտուղներով, և դնել սառնարան:
  • Մատուցելիս կարող եք վրան շոկոլադե քերուկ ավելացնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: