Ամենամատչելի, արագ և համեղ պատրաստվող ջեռեփուկը` կարտոֆիլով և մսով

Բաղադրիչներ

700 գ կարտոֆիլ

300 գ աղացած միս

1 ձու

1 լոլիկ

150 գ պանիր

մայոնեզ

100 գ թթվասեր

1 գլուխ սոխ

3 ճ/գ եռման ջուր

ձեթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, շարել նախապես ձեթով պատած հրակայուն տարայի մեջ: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով

Թթվասերին ավելացնել եռման ջուր, լավ խառնել և ավելացնել կարտոֆիլին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ

Մսին ավելացնել 1 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները), լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 45-50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում