Բաղադրիչներ
5 հավի բուդ
1 թ/գ օրեգանո
աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
4-5 կարտոֆիլ
2-3 գազար
3 ատամիկ սխտոր
համեմ
2 ճ/գ կարագ
1 ճ/գ ձեթ
90 մլ մեղր
100 մլ տոմատի սոուս
3 ճ/գ սոյայի սոուս
2 ճ/գ մանանեխ
Պատրաստման եղանակը
Հավի բդերը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, օրեգանոյով
Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել կարագ, դնել հավի միսը, 2 կողմից կարմրացնել և վերցնել կրակից
Նույն թավայի մեջ 2 րապե տապակել խորանարդաձև կտրատած սոխը: Կարտոֆիլն ու գազարը բաժանել միջին մեծության կտորների և ավելացնել սոխին
Ավելացնել մանրացրած համեմ, սխտոր, թողնել 5 րոպե
Ավելացնել տապակած միսը
Առանձին թավայի մեջ լցնել մեղր, տոմատի սոուս, սոյայի սոուս, մանանեխ, լավ խառնել, դնել կրակին և անընդհատ խառնելով տապակել 2 րոպե
Լցնել բդիկների վրա և թավան տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց 30-35 րոպե
Ընթրելու ժամանակն է )))
Բարի ախորժակ