Բաղադրիչներ
500 գ հավի աղացած միս
1 ձու
1 գլուխ սոխ
2-3 ատամիկ սխտոր
100 գ հացի միջուկ + կաթ
1 ճ/գ թթվասեր
50 գ կարագ
պաքսիմատ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հացի միջուկի վրա կաթ լցնել և թողնել
Սոխը, սխտորը, թրջած հացի միջուկն աղալ կամ հարել բլենդերով ու ավելացնել աղացած մսին
Ավելացնել թթվասեր, ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կարագը լավ սառեցնել, անցկացնել քերիչով և ավելացնել մսին
Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ