Բաղադրիչներ
1 ձու
30 գ շաքարավազ
170 գ յոգուրտ
70 մլ կաթ
20 գ կակաո
60 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
ձեթ
120 գ շոկոլադ + 30 մլ տաք կաթ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը լավ խառնել, ավելացնել յոգուրտ, կաթ, լավ խառնել
Ավելացնել կակաո, խառնել, ապա ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, դարձյալ խառնել
Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել և ստացված զանգվածը նրբաբլիթի պես տապակել թույլ կրակի վրա և փակ կափարիչով
Ստացված շերտը բաժանել եռանկյունաձև մասերի
Շոկոլադը հալեցնել, ավելացնել կաթ, լավ խառնել
4 –ական եռնակյուն իրար վրա դնել` իրար ամրացնելով շոկոլադե ջնարակով
Աղանդերը պատրաստ է )))
Բարի ախորժակ