Ամենահամեղ և առողջ ջեռեփուկը, որը կդառնա ընտանիքի սիրելի ուտեստներից: Բանջարեղենային ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 սմբուկ

5-6 հատ փոքր դդմիկ (եթե մեծ են` 2 հատ)

2 պղպեղ

3 կարտոֆիլ

աղ

սև և կարմիր պղպեղներ

ձիթայուղ

4 մեծ լոլիկ

3 ատամիկ սխտոր

2 ճ/գ պարմեզան պանիր

քիմիոն

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սմբուկը խորանարդաձև կտրատել, 10 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել դդմիկները, պղպեղը

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ձիթայուղ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները), լավ խառնել և դնել 200° С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Լոլիկներն աղել կամ անցկացնել քերիչով, ավելացնել պարմեզան պանիր, ճզմած սխտոր, քիմիոն և լավ խառնել

Լցնել բանջարեղենի վրա, ավելացնել քերած պանիր և ևս 15 րոպե թողնել ջեռոցում

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում