Բաղադրիչներ
180 գ թխվածքաբլիթ
70 գ հալեցրած կարագ + 1 ճ/գ կաթ
30 գ ժելատին + 150 մլ կաթ
400 գ 20 % թթվասեր
300 գ խտացրած կաթ
200 գ 33-36% սերուցք
10-15 գ վանիլային շաքարավազ
30 գ կակաո
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները մանրացնել, ավելացնել հալեցրած կարագ, 1 ճ/գ կաթ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ, ամրացնել և 15-20 րոպե թողնել սառնարանում

Ժելատինին ավելացնել կաթ, լավ խառնել, 15 րոպե թողնել մի կողմ, ապա հալեցնել գոլորշու վրա

Առանձին տարայի մեջ թթվասեր լցնել, ավելացնել խտացրած կաթ, լավ հարել

Թթվասերային զանգվածից 2 ճ/գ ավելացնել ժելատինին, որպեսզի հավասարաչափ ջերմություն ապահովվի, լավ խառնել, ապա ավելացնել ընդհանուր զանգվածին և հարել

Առանձին հարել նաև սերուցքը, մաս-մաս ավելացնել թթվասերային զանգվածը և հարել

Ստացված զանգվածը բաժանել 2 հավասար մասերի: 1-ի մեջ վանիլային շաքարավազ լցնել, 2-ի մեջ` կակաո

Յուրաքանչյուրից 4-ական ճ/գ լցնել կաղապարի մեջ, տարածել, փայտիկի օգնությամբ ձևավորել և 5-6 ժամ թողնել սառնարանում

Վայելեք )))

Բարի ախորժակ