Բաղադրիչներ
5 ձու
2 բաժակ շաքարավազ
2 ճ/գ մեղր
100 մլ կաթ
600 գ ալյուր
2 թ/գ փխրեցուցիչ
3 թ/գ կակաո
Կրեմի համար`
200 գ կարագ
0,5 թ/գ վանիլին
2 տուփ եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել` ավելացնելով շաքարավազ, մեղր
Ավելացնել կարագ, շարունակել հարել, և ավելացնել կաթ
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս լցնել և շարունակել հարել
Ավելացնել կակաո, հարել։ Ստացված խմորը բաժանել 3 հավասար մասերի և առանձին-առանձին դնել 190°С տաքացրած ջեռոցում
Կրեմի համար հարել կարագը, ավելացնել վանիլին
Ավելացնել եփած խտացրած կաթ, շարունակել լավ հարել
Խմորի մի շերտի վրա կրեմ քսել, դնել 2-րդ շերտը, դարձյալ կրեմ քսել, 3-րդը՝ ` կրեմ քսել
Կարելի է զարդարել ընկույզով և կառամելով (ըստ ցանկության)
Պատրաստենք սիրով )))
Բարի ախորժակ