Բաղադրիչներ
250 գ սունկ
600 գ կարտոֆիլ
սամիթ
1 ատամիկ սխտոր
1 փոքր գլուխ սոխ
20 գ կարագ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը շրջանաձև կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, թողնել մի քիչ կարմրի և վերցնել կրակից
Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե։ Խառնել և թողնել ևս 5 րոպե
Ավելացնել մանրացրած սոխ, կարագ, թողնել 3 րոպե
Ավելացնել տապակած սունկը, աղ, սև պղպեղ, թողնել 4 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, սամիթ և մատուցել )))
Բարի ախորժակ