Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
3 սմբուկ
2 դդմիկ
500 գ սունկ
3 բուլղարական պղպեղ
սոյայի սոուս
ձեթ
3 ատամիկ սխտոր
աղ
հավի համեմունք
սև և կարմիր պղպեղներ
համեմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսին ավելացնել աղ, սև պղպեղ, հավի համեմունք, 2 ճ/գ սոյայի սոուս, 1 ճ/գ ձեթ, ճզմած սխտոր, լավ խառնել, թողնել 15 րոպե, ապա դնել 180°С տաքացրած եռոցում՝ մինչև պատրաստ լինելը
Սմբուկը, դդմիկը, պղպեղը, սունկը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, 2 ճ/գ սոյայի սոուս, 1 ճ/գ ձեթ, լավ խառնել, ապա դնել 180°С տաքացրած եռոցում՝ մինչև պատրաստ լինելը
Հավի միսը կտրատել, ավելացնել արդեն պատրաստ բանջարեղենին, ավելացնել մանրացրած համեմ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ