Ամենահամեղ ջեռեփուկներից մեկը՝ բանջարեղենով և շատ համեղ սոուսով

Բաղադրիչներ

2 կարտոֆիլ

1 գազար

 1 ծաղկակաղամբ

1 բրոկկոլի

1 գլուխ սոխ

Կանաչ սոխ

1 պղպեղ

150 գ պանիր

Սոուսի համար՝

3 ձու

5 ճ/գ ձիթայուղ

400 մլ կաթ

130 գ ալյուր

1 թ/գ աղ

սև պղպեղ

1 ճ/գ ուրց

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, լցնել ջրի մեջ և 10 րոպե թողնել կրակին։ Ավելացնել շրջանաձև կտրատած գազար, ծաղկակաղամբ, բրոկկոլի, 1 թ/գ աղ, թողնել եռա, ապա հանել ջրից

Սոխը մանրացնել, 5 րոպե տապակել և վերցնել կրակից

Կաղապարի ներսը պատել ձեթով, շարել խաշած կարտոֆիլները

Ավելացնել խաշած գազարը, ծաղկակաղամբը և բրոկկոլին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, տապակած սոխը

3 ձվին ավելացնել 5 ճ/գ ձիթայուղ, լավ խառնել

Ավելացնել կաթի մի մասը, խառնել, ավելացնել ալյուր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել կաթի մնացած մասը, ուրց, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում