Բաղադրիչներ
4 դդմիկ
170 գ պանիր մոցարելլա
100 գ պանիր չեդեր
200 գ պանիր ռիկոտտա
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
500 գ աղացած միս
4 ճ/գ տոմատի սոուս
1 գլուխ սոխ
ձեթ
սամիթ, համեմ
Պատրաստման եղանակը
Դդմիկները բաժանել երկար շերտերի, համեմել աղով, սև պղպեղով։ Կաղապարի ներսը պատել ձեթով, շարել դդմիկները, մի քիչ ձեթ քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Պանրի տեսականին անցկացնել քերիչով, խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, սև պղպեղ, 2 ճ/գ ձեթ, մանրացրած սամիթ, համեմ և լավ խառնել
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել աղացած միս, թողնել 6-7 րոպե, ավելացնել 2 ճ/գ տոմատի սոուս, մի պտղունց աղ, սև պղպեղ, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Կաղապարի մեջ 2 ճ/գ տոմատի սոուս լցնել, 1 շերտ դդմիկ շարել, ավելացնել տապակած միս, ապա պանրային խառնուրդը։ Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել
Վերջին շերտը դնել դդմիկ, քերած մոցարելլա պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ