Ամենահամեղ նախաճաշը, որից հրաժարվելն ուղղակի անկարելի է: Լոլիկով ձվածեղ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

ձիթայուղ

4 փոքր կամ 2 մեծ լոլիկ

1 թ/գ շաքարավազ

աղ

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն

1 կծու պղպեղ` ըստ ցանկության

2 ճ/գ տոմատի մածուկ

6 ձու

համեմ, ռեհան

Պատրաստման եղանակը

Սոխն ու սխտորը մանրացնել և տապակել ձիթայուղով

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ և թողնել թույլ կրակին 5-7 րոպե

Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, ավելացնել շաքարավազ, լավ խառնել և թողնել ևս 5 րոպե

Տոմատի մածուկը բացել ջրով և ավելացնել տապակին, ավելացնել 1 կծու պղպեղ` ըստ ցանկության

Ավելացնել 6 ձու, մանրացրած համեմ և ռեհան

Շտապեք նախաճաշել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում