Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ամենահամեղ մոսկովյան ձևով պատրաստվող մակարոնները, որոնք ուղղակի բերանում հալվում են

Մսով մակարոն
Ամենահեշտ ընթրիքի տարբեակը՝ առանց ժամանակ ծախսելու:

Բաղադրիչներ

  • 350 գ մակարոն
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 1 տուփ շոգեխաշած տավարի միս
  • 4 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ քրքում
  • 1 ճաշի գդալ պապրիկա
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 700 մլ ջուր
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:
  • Գազարը երկարությամբ բարակ ձողիկներով կտրատել:
  • Ավելացնել շոգեխաշած տավարի միսը
  • Ավելացնել համեմունքները և սխտորը:
  • Ավելացնել մակարոնները, և լավ խառնել:
  • Ավելացնել եռացրած ջուրը:
  • Թողնել թույլ կրակի վրա 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: