Բաղադրիչներ
10 հատ հավի թևիկ
1 կիվի
0,5 թ/գ աղ
1 թ/գ սխտորի փոշի կամ 1 ատամիկ սխտոր
0,5 թ/գ համեմի աղացած սերմ, օրեգանո
1 թ/գ կարմիր քաղցր և կծու պղպեղներ
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ մեղր
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
100 մլ սպիտակ գինի
Պատրաստման եղանակը
Հավի թևիկներին ավելացնել քերիչով անցկացրած կիվի, աղ, սխտորի փոշի, լավ խառնել և 2 կողմից տապակել ուժեղ կրակի վրա 10 րոպե
Ավելացնել սպիտակ գինի, համեմի աղացած սերմ, օրեգանո, կարմիր քաղցր և կծու պղպեղներ, մեղր, սոյայի սոուս, լավ խառնել, թողնել 2 րոպե
Ավելացնել եգիպտացորենի օսլա, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 25-30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ