Գազարով տորթ

Անչափ համեղ տորթ, որը կհալչի Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 2 հատ ձու
- 200 գ շագանակագույն կամ սպիտակ շաքարավազ
- 100 գ բուսայուղ
- 175 գ գազար
- 165 գ ալյուր
- 1 թեյի գդալ դարչին
- 1/3 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1/2 թեյի գդալ սոդա
- 60 գ ընկույզ
Կրեմ
- 100 գ կարագ
- 350 գ սերուցքային պանիր
- 50 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Գազարը անցկացնել մանր ատամիկներով քերիչով:

- Շաքարավազը բուսայուղով հարել, այնուհետև ավելացնել ձուն:

- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, դարչինը, խառնել, և քիչ-քիչ ացելացնել խմորին:

- Ավելացնել գազարը, և լավ խառնել:

- Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:
- Թխել 180°C 20-25 րոպե:

- Շերտը բաժանել 3 հավասար մասերի:

Կրեմ
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել շաքարի փոշու հետ, և հարիչով հարել՝ մինչև սպիտակելը:
- Քիչ-քիչ ավելացնել սերուցքային պանիևը և հարել:

- Կրեմը հաստ շերտով քսել խմորայն շերտին, և հավասարաչափ տարածել:

- Ընկույզը մանրացնել, և ցանել վերին շերտին:
- Տորթի եզրերը ձևավորել խմորային քերուկով:

Բարի ախորժակ:
