Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 հատ սմբուկ
2 հավի կրծքամիս
1 հատ պղպեղ
300 գ բրոկկոլի
ձիթայուղ
3 ատամիկ սխտոր
10-12 հատ չերրի լոլիկ
3 ճ/գ տոմատի մածուկ
աղ
սամիթ
մաղադանոս
պանիր
Պատրաստման եղանակը
Սամիթն ու մաղադանոսը հարել բլենդերով, ավելացնել 1 ճ/գ ձիթայուղ, աղ, լավ խառնել և լցնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամսի վրա: Լավ խառնել և թողնել 10 րոպե
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել ձիթայուղով։ Ավելացնել կտրատած սմբուկը, համեմված հավի միսը, կիսալուսնաձև կտրատած պղպեղը
Ավելացնել բրոկկոլի, չերրի լոլիկներ, աղ, խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, ջրով բացած տոմատի մածուկ
Վերցնել կրակից, ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ