Բաղադրիչներ
400 գ սունկ
350 գ բրինձ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
2 գազար
1/2 կանաչ, 1/2 կարմիր պղպեղ
40 գ կարագ
20 մլ ձիթայուղ
1/2 թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
1 լ ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը, սխտորը 3-4 րոպե տապակել ձիթայուղով, համեմել աղով։ Ավելացնել մանր կտրատած գազար, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, թողնել 3 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, կարագ, թողնել 4 րոպե
Ավելացնել լավ լվացած բրինձ, թողնել 5 րոպե, ապա ավելացնել ջուր, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե
Անջատել կրակը, ևս 5 րոպե թողնել փակ կափարիչով, ապա զարդարել համեմով և մատուցել )))
Բարի ախորժակ