Բաղադրիչներ
2 սմբուկ
2 պղպեղ
1 գլուխ կարմիր սոխ
1 թ/գ շաքարավազ
աղ
2 ճ/գ գինու քացախ
1 հավի խաշած կրծքամիս
1 ատամիկ սխտոր
համեմ
1 թ/գ խմելի-սունելի
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկն ու պղպեղը մի քանի տեղից ծակծկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Մաքրել կեղևները և երկարությամբ կտրատել
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել 1 թ/գ շաքարավազ, մի պտղունց աղ, գինու քացախ, լավ խառնել և թողնել
Հավի կրծքամիսը բզկտել և ավելացնել բանջարեղենին
Ավելացնել մարինացված սոխը, մանրացրած համեմը, սխտորը, 1 թ/գ խմելի-սունելի, աղ, ձիթայուղ (ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև ընկույզ)
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ