Ամենահամեղ, ախորժելի և գեղեցիկ նախաճաշը: Հատկապես երեխաները շա՜տ գոհ կլինեն: Կարտոֆիլով և պանրով կոտլետներ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

5-6 կարտոֆիլ

աղ, սև պղպեղ

1 ձու

1 ատամիկ սխտոր

3 ճ/գ ալյուր

2 խաշած ձու

100 գ պանիր

3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 ձու, մանրացրած սոխ, ալյուր և լավ խառնել

1-ական ճ/գ դնել թավայի մեջ, 2 կողմից տապակել

Խաշած ձուն, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մայոնեզ, սխտոր, խառնել և ավելացնել կարտոֆիլի շրջված կողմի վրա: Ծածկել կափարիչն ու թողնել այնքան, մինչև պանիրը հալչի

Զարդարել մանրացրած սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում