Ծաղկակաղամբով կոտլետներ
Բաղադրիչներ
250 գ ծաղկակաղամբ
1 ատամիկ սխտոր
30 գ ալյուր
1 հատ ձու
30 գ պանիր
կանաչի
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 5 րոպե, որ շոգեխաշվի:
Այնուհետև ջրից հանելուց հետո լցնել սառը ջրի մեջ, որ խրթխրթան դառնա:

Ծաղկակաղամբը մանրացնել:

Ավելացնել ալյուրը, ճզմած սխտորը, քերած պանիրը և ձուն:

Ստացված զանգվածը լավ խառնել:
Ավելացնել մանր կտրատված սամիթը կամ այլ կանաչի:

Համեմել աղով և սև պղպեղով:
Տապակել բուսայուղով ամեն կողմից 2 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: