Բաղադրիչներ
5 խաշած ձու
200 գ խաշած մակարոն
1 պրաս սոխ
200 գ խոզապուխտ
4 ճ/գ մայոնեզ
200 գ մարինացված եգիպտացորեն
1/2 թ/գ աղ
1/2 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Պրաս սոխը կտրատել, անցկացնել սառը ջրով, ապա լցնել եռման ջուր, ջրքամել և թողնել սառչի

Խաշած ձվերը, խոզապուխտը խորանարդաձև կտրատել, ավելացնել մակարոնին

Ավելացնել պրաս սոխը, մարինացված եգիպտացորենը

Մայոնեզին ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ