Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
1/2 դեղին և կարմիր պղպեղներ
1 դդմիկ
100 գ լոլիկ
մաղադանոս
150 գ բրինձ
300 գ արգանակ՝ հավի կամ բանջարեղենային
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել․ 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ, թողնել 2 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկ, լոլիկ, թողնել 3 րոպե

Ավելացնել բրինձ, արգանակ, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Զարդարել մանրացրած մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ