Բաղադրիչներ
4 խաշած ձու
1 գլուխ կարմիր սոխ
2 միջին մեծության թթու վարունգ
150 գ պանիր
1 կարմիր պղպեղ
100 գ երշիկ
150 գ մարինացված եգիպտացորեն
3 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ թթվասեր
1/2 թ/գ սև պղպեղ
1/2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Խաշած ձուն, սոխը, թթու վարունգը, պանիրը խորանարդաձև կտրատել
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, երշիկ, մարինացված եգիպտացորեն
Մայոնեզին ավելացնել թթվասեր, սև պղպեղ, աղ, լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել
Ամբողջը լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ