Ամենագեղեցիկ և համեղ նախուտեստներից մեկը, որը կարելի է մատուցել նաև որպես նախաճաշ: Հալած պանրով և ծովախեցգետնի ձողիկներով նախուտեստ

Բաղադրիչներ

2 հատ հալած պանիր

4 խաշած ձու

հազարի տերևներ

6 հատ ծովախեցգետնի ձողիկներ

1 ճ/գ մայոնեզ

1 ճ/գ թթվասեր

1 ատամիկ սխտոր

աղ

սև և կարմիր պղպեղներ

20-30 գ ընկույզ

սոմիթ

Պատրաստման եղանակը

Հալած պանիրները դնել պոլիէթիլենի մեջ, դնել կամ միկրովառարանում (2 կողմից` 30 վայրկյանական), կամ փափկեցնել որևէ տաք մակերևույթի վրա

Այնուհետև թողնելով պոլիէթիլենի մեջ` գրտնակել, թողնել սառնարանում

Ձվերի դեղնուցն ու սպիտակուցը առանձին-առանձին անցկացնել մանր քերիչով

Մայոնեզը, թթվասերը, ճզմած սխտորը խառնել իրար, համեմել աղով, պղպեղներով

Ստացված սոուսից 1 թ/գ լցնել ձվի սպիտակուցների վրա և լավ խառնել

Սոուսից 2-3 թ/գ լցնել դեղնուցների վրա և լավ խառնել

Պանիրը հանել սառնարանից, պակետի վերևի շերտը կտրել, բացել, պանրի վրա լցնել ձվի դեղնուցը և տարածել

Ավելացնել ձվի սպիտակուցն ու տարածել, դնել հազարի տերևները

4 ծովախեցգետնի ձողիկներ վերցնել, բացել, դնել հազարի տերևների վրա, ևս 2-ը ամբողջական դնել և փաթաթել

Մի քանի ժամ թողնել սառնարանում

Սամիթն ու ընկույզը մանրացնել, խառնել իրար, սառնարանից հանել ռուլետը և բոլոր կողմերից պատել ընկույզի և սամիթի խառնուրդով

Շտափե՛ք համտեսել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում