Ամենագեղեցիկ նախուտեստներից մեկը, որը կդարձնի ձեր տոնական սեղանը յուրօրինակ և գեղեցիկ: Ձվով և ծովախեցգետնի ձողիկներով նախուտեստ

Ձվերը կոտրել, համեմել աղով, սև պղպեղով, լավ խառնել

Թավան դնել գազօջախին, լավ տաքացնել, մի փոքր ձեթ քսել, մեկական փոքր շերեփ ձու լցնել, տարածել նրբաբլիթների պես

Յուրաքանչյուր ձվային նրբաբլիթը պատրաստելուց` թավայի ներաը ձեթ քսել

Միջուկի համար ծովախեցգետնի ձողիկները քերիչով անցկացնել

Ավելացնել քերած պանիր և սխտոր, կտրտած մաղադանոս, մայոնեզ և լավ խառնել

Նրբաբլիթներից յուրաքանչյուրի մեջ 1,5-2 ճ/գ միջուկ դնել

Փաթաթել ռուլետի պես և մասերի բաժանել

Զարդարել մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում