Բաղադրիչներ
1 շերտավոր խմոր
250 գ սունկ
1 գլուխ սոխ
40 գ թթվասեր
100 գ պանիր
աղ, սև պղպղեղ
6 հատ չերրի լոլիկ
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը գրտնակել, շրջանակներ կտրել և շարել ջեռոցի տապակի մեջ

Սունկը կիսալուսնաձև կտրատել, 5-6 րոպե տապակել, ավելացնել մանր կտրատած սոխ, թողնել 3-4 րոպե

Ավելացնել աղ, սև պղպղեղ, թթվասեր, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

1-ական ճ/գ դնել յուրաքանչյուր շրջանակի վրա

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարեք լոլիկներով և մատուցեք )))

Բարի ախորժակ