Ամենագեղեցիկ աղցաններից մեկը, որը կապահովի ձեր հյուրերի լավ տրամադրությունը: Աղցան «Արևածաղիկ»

Բաղադրիչներ

250 գ պանիր

300 գ հավի կրծքամիս

200 գ սունկ

150 գ ձիթապտուղ

200 գ մայոնեզ

100 գ չիփս

4 ձու                                                 

Պատրաստման եղանակը

Պանիրն անցկացնել քերիչով

Հավի կրծքամիսը խաշել թեթև աղաջրի մեջ, խորանարդաձև կտրատել

Սունկը երկարությամբ կտրատել

Ձվերը խաշել դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել, առանձին-առանձին քերիչով անցկացնել

Մատուցվող ափսեյի մեջ լցնել պանիրը, մայոնեզ քսել

Ավելացնել հավի միսը, մայոնեզ քսել

Ավելացնել սունկը, մայոնեզ քսել

Ավելացնել ձվի սպիտակուց, մայոնեզ քսել

Վերջին շերտը դնել ձվի դեղնուցը

Աղցանի երեսը պատել կտրտած ձիթապտղով

Զարդարել չիփսերով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում