Բաղադրիչներ
1 բրոկկոլի
1 գլուխ սխ
2 բուլղարական պղպեղ
2 կարտոֆիլ
ձիթայուղ
1 գազար
1 դդմիկ
150 գ սունկ
300 գ ծաղկակաղամբ
6 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
130 գ ալյուր
100 մլ ձիթայուղ
250 մլ կաթ
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը, պղպեղը կտրատել` ձիթայուղով տապակել 10 րոպե
Կարտոֆիլը միջին կտորների բաժանել և ավելացնել տապակին: Ավելացնել շրջանաձև կտրատած գազարը, լավ խառնել և թողնել 3-4 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած դդմիկը, սունկը, լավ խառնել և թողնել 4-5 րոպե
Ավելացնել ծաղկակաղամբ, բրոկկոլի, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել 15-20 րոպե` ընթացում 1 անգամ խառնել
Խոր տարայի մեջ 6 ձու կոտրել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, 100 մլ ձիթայուղ և լավ խառնել
Ավելացնել կաթ` խառնել
Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, բանջարեղենը լցնել, ավելացնել ձվային զանգվածը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ