Ամենաարագ և նրբահամ աղցանը, որը անընդհատ կպատրաստեք

Սնկով և հավի կրծքամսով աղցան
Նուրբ և արագ պատրաստվող աղցան, որը Ձեզ քաղցած չի թողնի:

Բաղադրիչներ

  • 1 հատ հավի կրծքամիս
  • 4 հատ խաշած ձու
  • 400 գ սունկ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • մայոնեզ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամիսը կտրատել և լցնել տարայի մեջ:
2 Խաշած ձուն կտրատել:
3 Կտրատված զանգվածին պահածոյացված եգիպտացորեն ավելացնել:
4 Սունկը մանր կտրատել, այնուհետև տապակել բուսայուղի մեջ:
5 Տապակած սունկը ավելացնել կտրատված զանգվածին, ավելացնել մայոնեզ և խառնել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում