Ամենաարագ, շատ գեղեցիկ և համեղ թխվածքն առանց ջեռոցի օգտագործման: Թխվածքաբլիթներով և ելակով թխվածք

Բաղադրիչներ

500 գ թխվածքաբլիթ

400 գ ելակ

100 գ շաքարի փոշի

400 գ ելակի յոգուրտ

200 մլ 36% սերուցք

Տարայի չափը` 30*22 սմ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները կտրատել

Ելակները կիսալուսնաձև կտրատել և ավելացնել թխվածքաբլիթներին

Ավելացնել 50 գ շաքարի փոշի, ելակի յոգուրտ և լավ խառնել

Լցնել ապակե տարայի մեջ, ամուր և հավասարապես տարածել

Առանձին տարայի մեջ սերուցք լցնել, ավելացնել 50 գ շքարի փոշի և լավ հարել

Լցնել թխվածքաբլիթների վրա, հավասարապես տարածել և 20 ժամ թողնել սառնարանում

Զարդարեք ըստ ճաշակի և վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում