Բաղադրիչներ
2 ձու
100 գ թթվասեր
5 ճ/գ ալյուր
աղ
սև պղպեղ
1 կգ կարտոֆիլ
կանաչ սոխ
50 գ պանիր
50 գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կարագ և ճզմել (ստացված զանգվածից 3 ճ/գ առանձնացնել)

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, քերած պանիր և լավ խառնել

Առանձին տարայի մեջ թթվասեր լցնել, ավելլացնել մի պտղունց աղ, սև պղպեղ, 2 ձու և լավ խառնել

Ավելացնել ալյուր և խառնել (պետք է ստացվի բիսկվիթի խմորի պես զանգված)

Կարտոֆիլի պյուրեից շրջանաձև կոտլետներ ձևավորել

Թաթախել խմորի մեջ և 2 կողմից տապակել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ