Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
400 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ, օրեգանո
1 դափնու տերև
400 գ տոմատի սոուս
100 մլ ջուր
մոցարելլա պանիր
100 գ այլ տեսակի պանիր
Պատրաստման եղանակը
Կարտֆիլը կիսալուսնաձև կտրատել, 15 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա, ապա ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, թողնել ևս 2 րոպե
Տապակած կարտոֆիլը տեղափոխել կաղապարի մեջ
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղացած միսը, թողնել 4-5 րոպե, ապա ավելացնել տոմատի սոուս, աղ, սև պղպեղ, օրեգանո, սխտոր, լավ խառնել, ավելացնել 100 մլ ջուր, դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել 7-10 րոպե
Ստացված տապակն ավելացնել կարտոֆիլին: Ավելացնել մի քանի կտոր մոցարելլա պանիր, քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ