Բաղադրիչներ
300 գ տավարի միս (կարելի է փոխարինել հավի կրծքամսով)
1 տուփ ֆունչոզա
1 գազար
1 քաղցր պղպեղ
1 վարունգ
1 սոխ
1 ճ/գ սոյաի սոուս
աղ
սև պղպեղ
1 է/գ համեմի փոշի (սերմ)
թարմ սամիթ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ կտրատել, տապակել ձեթի մեջ, ավելացնել սոյաի սոուս, համեմել աղով, թողնել լավ տապակվի
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, փակել կափարիչը և թողնել թույլ կրակի վրա 5-6 րոպե
Ավելացնել համեմի փոշի, երկարությամբ կտրտած քաղցր պղպեղ, քերած գազար, փակել կափարիչը և փողնել 5-6 րոպե
Ֆունչոզան դնել խոր տարայի մեջ, եռման ջուր լցնել վրան, թողնել 5-6 րոպե
Այնուհետև ապակն ավելացնել ֆունչոզային, ավելացնել նաև երկարությամբ կտրատած վարունգը, մանրացրած սամիթը և լավ խառնել
Ֆունչոզան պատրաստ է: Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ