Ամեանհագեցնող ճաշը՝ առանց մեծ ջանքերի. իդեալական համեմված տապակած խոզի միս՝ լոբու սոուսով

Խոզի փափկամսով ուտեստ
Հագեցնող մսային ուտեստ, որը մեծ ջանքեր չի պահանջի Ձեզնից, իսկ խոզի մսի նուրբ կտորները կդարձնեն Ձեր ուտեստը ավելի գրավիչ:

Բաղադրիչներ

  • 600 գ խոզի փափկամիս
  • 1 տուփ պահածոյացված լոբի
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 հատ սոխ
  • 4 հատ սխտոր
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 ճաշի գդալ օսլա
  • 1 թեյի գդալ դարչին
  • 1 թեյի գդալ աղացած չաման
  • 1 թեյի գդալ օրեգանո
  • 1/3 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 1 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ
  • 250 գ ջուր
  • մաղադանոս
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Խոզի փափկամիսը ոչ շատ փոքր կտորներով կտրատել, տապակել բուսայուղով ուժեղ կրակի վրա 4 րոպե:
2 Ավելացնել մանր կտրատված սոխը:
3 Ավելացնել մանր կտրատված պղպեղը:
4 Ավելացնել համեմունքները, սխտորը և ջուրը: Թողնել կրակին մինչև եռռալը, այնուհետև ծածկել կափարիչով, թողնել կրակին 30 րոպե:
5 Ավելացնել օսլան, չիլլի պղպեղը և լոբին, թողնել կրակին մինչև եռռալը:
6 Մատուցելիս ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում