Նրբահամ և համեղ այս աղցանը անպակաս կլինի Ձեր սեղանից

Սնկով աղցան
Նուրբ և թեթև համ, որը կհագեցնի Ձեր քաղցը:

Բաղադրիչներ

  • 200 գ շամպինիոն
  • 4 հատ խաշված ձու
  • 3-4 հատ մարինացված վարունգ
  • 2 հատ վարունգ
  • 2 հատ խաշված կարտոֆիլ
  • կանաչ սոխ
  • թթվասեր կամ մայոնեզ
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Սունկը մանր կտրատել և բուսայուղով տապակել:
2 Խաշված ձուն մանր կտրատել:
3 Մարիանացված և թարմ վարունգները կտրատել:
4 Կարտոֆիլը կտրատել, ավելացնել աղ և մի փոքր մայոնեզ:
5 Կանաչ սոխը կտրատել և լցնել կտրատված զանգվածի վրա:
6 Ավելացնել տապակած սունկը:
7 Ավելացնել թթվասեր կամ մայոնեզ:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում