Բուլղարական պղպեղով աղցան

Մանր բաղադրիչներով այս ախորժելի աղցանը դարձել է Իսրայելի այցեքարտը:
Բաղադրիչներ
- 3 հատ լոլիկ
- 1 հատ վարունգ
- 1 հատ կարմիր քաղցր պղպեղ
- 1 հատ դեղին քաղցր պղպեղ
- 1 հատ կարմիր սոխ
- 1 հատ կիտրոն
- 3 ճաշի գդալ ձիթայուղ
- 5 գ մաղադանոս
- 5 գ համեմ
- 3 գ անանուխ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Պղպեղները մանր խորանարդներով կտրատել:

- Վարունգը և լոլիկը մանր խորանարդներով կտրատել:

- Սոխը մանրացնել:
- Կիտրոնի ցեդրան քերել աղցանի վրա, և միջուկը քամել:

- Ավելացնել մանր կտրատված կանարիները:

- Ավելացնել աղը և սև պղպեղը, ձիթայուղը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
