Ամառային տորթ

Այս տորթի բաղադրատոմսը կհավանի անգամ ամենաքմահաճ տնտեսուհին, թթվասերային այս հրաշք տորթը համապատասխան կլինի ամեն առիթի:
Բաղադրիչներ
- 250 գ թթվասեր
- 240 գ ալյուր
- 200 գ շաքարավազ
- 3 հատ ձու
- 1 թեյի գդալ սոդա
Կրեմ
- 600 մլ թթվասեր
- 150 գ շաքարավազ
- 10 գ վանիլին
- 300 գ հաղարջ
- 300 գ հապալաս
Պատրաստման եղանակը
- Ձուն շաքարավազով հարել, մինչև սպիտակելը:

- Թթվասերը սոդայի հետ լավ խառնել,մինչև թթվասերի ծավալի մեծանալը, ավելացնել ձվին:

- Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո, ավելացնել ալյուրը:
- Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 180°C ջեռոցում 35-40 րոպե:

- Բիսկվիթի թխվելուց հետո, վերևի հատվածը կտրել, խմորի միջուկը հեռացնել:

- Կտրատված խմորը բլենդերով հարել՝ մինչև փշրանք ստանալը:

Կրեմ
- Թթվասերին ավելացնել շաքարավազը և վանիլինը, և հարիչով հարել:
- Ավելի խիտ կրեմ ստանալու համար, կարող եք թթվասերի հետ հարել 100գ կիտրոնի հյութ:
- Կրեմից 3-4 ճաշի գդալ առանձնացնել:
- Կրեմին ավելացնել խմորի փշրանքները:

- Ավելացնել հապալասը և հաղարջը, և լավ խառնել:
- Խմորակրեմային զանգվածը լցնել բիսկվիթի մեջ՝ ստանալ բուրգ:

- Վրան քսել կրեմը, և ձևավորել հատապտուղներով:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
