Աջիկա

Պահածոյացված աջիկան կարող եք օգտագործել ձմռանը՝ տարբեր ուտեստների հետ:
Բաղադրիչներ
- 1.5 կգ բուլղարական կարմիր պղպեղ
- 0.5 կգ լոլիկ
- 120 գ սխտոր
- 1-2 հատ կանաչ կծու պղպեղ
- 300 գ կանաչի (մաղադանոս, սամիթ, համեմ)
- 1 թեյի գդալ համեմի սերմ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 80 մլ բուսայուղ
- 2 ճաշի գդալ աղ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Պղպեղները և լոլիկը մանր կտրատել:

- Պղպեղները անցկացնել մսաղացով, այնուհետև դնել միջին կրակի վրա:
- Լոլիկը և կանաչ պղպեղը անցկացնել մսաղացով:

- Երբ պղպեղը սկսի եռալ, ավելացնել լոլիկը:
- Ավելացնել աղը և շաքարավազը, թողնել կրակին 20 րոպե:
- Սխտորը մսաղացով անցկացնել, ավելացնել պղպեղին:
- Ավելացնել աղացած համեմի սերմը, սև պղպեղը:

- Կանաչին մանրացնել, և ավելացնել:
- Բուսայուղը ավելացնել, և եփել ևս 5 րոպե:

- Լցնել տարաների մեջ, և հերմետիկ փակել:

Բարի ախորժակ:
