Ամառային գունեղ աղցան, որը ամենաարագը կսպառվի ճաշի սեղաններից

Կաղամբով աղցան
Պարզ և արագ պատրաստվող աղցան, որը շատ թեթև և համեղ է ստացվում:

Բաղադրիչներ

  • 400 գ պեկինյան կաղամբ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ քաղցր պղպեղ
  • 70 գ պանիր
  • 2 ճաշի գդալ մայոնեզ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը մանր կտրատել:
2 Պղպեղի միջուկը հեռացնել, և մանր կտրատել:
3 Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
4 Պանիրը անցկացնել քերիչով, և ավելացնել աղցանին:
5 Ավելացնել աղը, սև պղպեղը, մայոնեզը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում