Աջափսանդալ
Պատրաստում ենք շատ հեշտ և արագ պատրաստվող այս սիրելի ուտեստը՝ հաղորդելով ամառային թարմություն:
Բաղադրիչներ
- 1 կգ սմբուկ
- 500 գ գազար
- 500 գ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 հատ կանաչ կծու պղպեղ
- 2 հատ սոխ
- 6 ատամիկ սխտոր
- 700 գ լոլիկ
- 10 գ մաղադանոս
- 10 գ ռեհան
- 30 գ համեմ
- 0.5 թեյի գդալ խմելի սունելի
- 0.5 թեյի գդալ շաֆրան
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը և գազարը բաժանել 2 մասի, մանր կտրատել:
2 Սմբուկի վրա ավելացնել 3 ճաշի գդալ աղ և թողնել 30 րոպե:
3 Կարմիր և կանաչ պղպեղները կտրատել:
4 Լոլիկը անցկացնել քերիչով:
5 Սմբուկը լվանալ, քամել և տապակել բուսայուղով 15 րոպե:
6 Կարմիր պղպեղը տապակել բուսայուղով 15 րոպե:
7 Սոխը բուսայուղով տապակել մինչև կարմրելը, ավելացնել գազարը:
8 Ստացված զանգվածին հերթականությամբ ավելացնել սմբուկը, կարմիր պղպեղը, կանաչ պղպեղը, լոլիկը:
9 Ռեհանը և մաղադանոսը մանրացնել և ավելացնել զանգվածին:
10 Ավելացնել շաֆրանը, խմելի սունելին, աղացած համեմի սերմը, սև պղպեղը և խառնել:
11 Թողնել թույլ կրակի վրա 15 րոպե եփվի:
12 6 ատամիկ սխտորը տրորել, ավելացնել թարմ կտրատված համեմը, աղը և միասին տրորել:
13 Սխտորը և համեմը ավելացնել եփվող զանգվածին և խառնել:
Բարի ախորժակ: