Բաղադրիչներ
300 գ թխվածքաբլիթ
100 մլ նարնջի հյութ
100 գ հալած կարագ
1 տուփ փափուկ թխվածքաբլիթ + 100 մլ նարնջի հյութ
500 գ մասկարպոնե
400 մլ սերուցք
200 գ խտացրած կաթ
Կաղապարի չափը` 24 սմ
Պատրաստման եղանակը
300 գ թխվածքաբլիթը լավ մանրացնել, ավելացնել 100 մլ նարնջի հյութ, 100 գ հալեցրած կարագ և լավ խառնել

Լցնել կաղապարի մեջ և ամուր տարածել

Փափուկ թխվածքաբլիթը թաթախել նարնջի հյութի մեջ, շարել կաղապարի մեջ և 20 րոպե թողնել սառնարանում

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է մասկարպոնեն հարել, ավելացնել սերուցք, խտացրած կաթ և շարունակել հարել

Լցնել թխվածքաբլիթների վրա, լավ տարածել և 1 գիշեր թողնել սառնարանում

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ