Ամառային ամենահամեղ ուտեստներից մեկը, որը կզարդարի ձեր սեղանն իր գունեղությամբ և ախորժելի տեսքով: Լցոնած սմբուկ

Բաղադրիչներ

2 սմբուկ

1 գլուխ սոխ

1 կանաչ պղպեղ

1 կարմիր պղպեղ

3 լոլիկ

170 գ սունկ

3 ատամիկ սխտոր

150 գ պանիր

համեմ

աղ

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկները հանել, յուրաքանչյուրի մեջ ձեթ քսել, աղով համեմել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել այնքան, որ ոսկեգույն երանգ ստանա

Սմբուկների միջուկները խորանարդաձև կտրատել, ավելացնել սոխին և թողնել 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, սունկ, պղպեղները, ճզմած սխտոր: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, լավ խառնել, թողնել կրակին 15 րոպե, ապա ավելացնել մանրացրած համեմ և վերցնել կրակից

Ստացված խճողակը լցնել սմբուկների մեջ, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Ճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում