Ամառային ամենագունեղ, համեղ և արագ պատրաստվող աղցաններից մեկը: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

1 սմբուկ

1 պղպեղ

1 լոլիկ

չինական կաղամբ

համեմ

70 գ պանիր ֆետա

4 ճ/գ սոյայի սոուս

½ թ/գ սև պղպեղ

1 ատամիկ սխտոր

1 թ/գ մեղր

քնջութ

Պատրաստման եղանակը

Սմբուկը շրջանաձև կտրատել, համեմել աղով, 10 րոպե թողնել, ապա չորացնել, ավելացնել ձեթ, լավ խառնել և տապակել 2 կողմից միջին ջերմության կրակի վրա  (թավայի մեջ ձեթ չլցնել )

Առանձին տարայի մեջ սոյայի սոուս լցնել, ավելացնել սև պղպեղ, ճզմած սխտոր, մեղր, 1 ճ/գ ձեթ և լավ խառնել

Չինական կաղամբը միջին երկարությամբ կտրատել, դնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, 2 ճ/գ պատրաստած սոուսից

Ավելացնել տապակած սմբուկ, կիսալուսնաձև կտրատած լոլիկ

Ավելացնել խորանարդաձև կտրատած պանիր, մանրացրած համեմ, սոուս, քնջութ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում