Աղցան «Ֆլորենցիա»

Բաղադրիչների հիանալի համադրությունը ապահովում է աղցանի յուրահատուկ համը: Աղցանը հագեցնող է և պատրաստվում է կարճ ժամանակում:
Բաղադրիչներ
- 4 հատ վարունգ
- 300 գր ապխտած երշիկ
- 150 գր կորեական գազար
- 3–4 հատ ձու
- 180 գր պանիր
- սամիթ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 Վարունգը և պանիրը երկարավուն կտրատել: (պանիրը կարելի է անցկացնել քերիչով)

2 Եփած ձուն և ապխտած երշիկը կտրատել երկարավուն կամ խորանարդներով :

3 Ավելացնել մանր կտրատված սամիթը, մայոնեզը և խառնել:

4 Ավելացնել կորեական գազարը և նորից խառնել:

Բարի ախորժակ