Աղցան պատրաստելու համար ունես ընդամենը 5 րոպե՞, այդ դեպքում պատրաստիր հենց ա՛յս աղցանը։ Աղցան «5 րոպե»

Բաղադրիչներ

2 լոլիկ

2 խաշած ձու

150 գ երշիկ

100 գ պանիր

150-200 գ խաշած կամ մարինացված լոբի

2-3 ճ/գ մայոնեզ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոլիկը, երշիկը, ձուն խորանարդաձև կտրատել

Ավելացնել քերած պանիր, խաշած կամ մարինացված լոբի, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում