Բաղադրությունը
հում գազար,
երշիկ,
թթու վարունգ,
պահածոյացված կանաչ ոլոռ,
պահածոյացված եգիպտացորեն,
թարմ վարունգ:
Բոլոր բաղադրիչներն ավելացնել աչքաչափով:
Պատրաստման եղանակը
Թարմ վարունգը և գազարը քերիչով անցկացնել, երշիկը և թթու վարունգը բարակ և երկար կտրատել:
Խառնել բոլոր բաղադրիչները, ցանկության դեպքում ավելացնել աղ և սև պղպեղ: Վերջում համեմել մայոնեզով:
Բարի ախորժակ