Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
200 գ սունկ
աղ
սև պղպեղ
2 տուփ պահածոյացված թունա
4 խաշած ձու
սամիթ, կանաչ սոխ
50 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեյի մեջ քերիչով անցկացրած ձու լցնել, ավելացնել մի պտղունց աղ, մայոնեզ (որպեսզի աղցանը ամուր ստացվի, օգտագործեք շրջանակ)

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել սունկ, թողնել 5 րոպե, համեմել աղով, վերցնել կրակից, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Պահածոյացված թունան ճզմել, ավելացնել աղցանին, մայոնեզ քսել

Ավելացնել մանրացրած սամիթ, կանաչ սոխ, մանր քերիչով անցկացրած պանիր

20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ