Բաղադրությունը
- 300 գ լոբի,
- 1 հատ գազար,
- 0.5 հատ սոխ,
- լիմոնի հյութ կամ 0.5 հատ լիմոն,
- 1 փոքր կապ սամիթ և մաղադանոս,
- 50 մլ ձիթապտղի ձեթ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Լոբին նախապես գիշերը թրջել, ջրի մեջ մի փոքր աղ ավելանցել: Հաջորդ օրը լավ լվանալ, ջուրը փոխել և եփել: Ըստ ցանկության կարելի է եփելիս մի փոքր աղ ավելացնել: Եփելուց հետո թողնել, որ սառչի:
Գազարը մաքրել և բարակ կտրատել կամ անցակացնել քերիչով:
Սոխը կիսաշրջանով կտրատել: Այնուհետև մանր կտրատել կանաչին:
Այս բաղադրիչները միավորել, ավելացնել լիմոնի հյութ, ձիթապտղի ձեթ, ըստ ցանկության՝ աղ, և լավ խառնել:
Բարի ախորժակ