Բաղադրիչներ
250 գ տավարի խաշած միս
3 մարինացված վարունգ
3 ատամիկ սխտոր
3-4 խաշած ձու
130 գ ընկույզ
մայոնեզ
70 գ պանիր
մաղադանոս
նռան հատիկներ
Ձևաչափը` 22*24 սմ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ ձևաչափ դնել, լցնել մանր կտրատած տավարի միս, մայոնեզ
Ավելացնել քերիչով անցկացրած մարինացված վարունգ, սխտոր և մայոնեզ քսել
Ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, մայոնեզ, մանրացրած ընկույզ և 2 ժամ թողնել սառնարանում
Զարդարել քերած պանրով, մանրացրած մաղադանոսով և նռան հատիկներով )))
Բարի ախորժակ